ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ասում են...

Ասում են...
18.07.2017 | 09:10

...թե քրդին փափախ չի գալիս, Գյումրուն էլ` ոստիկանապետ: Հաշվի առնելով վերջին դեպքերն ու քրեածին իրավիճակի սրացումը Հայաստանի երկրորդ քաղաքում, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասում են, մտադիր է վերստին փոխելու Գյումրու ոստիկանապետին:

Գյումրեցիները, սակայն, արդեն կասկածում են, թե որևէ մեկը կկարողանա քաղաքում կարգուկանոն հաստատել ու զսպել քրեական տարրերին:

Դիտվել է՝ 26178

Մեկնաբանություններ